Ներքին 6 ամիս առաջ - 15:18 18-05-2026

ԱՊՀ դիտորդական առաքելությունը սկսել է աշխատանքը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին

ԱՊՀ դիտորդական առաքելությունը սկսել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների դիտարկումը։ Այս մասին հայտնել է Համագործակցության գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի Հանրապետության հրավերի հիման վրա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը և դրա շտաբը 2026 թվականի մայիսի 18-ին սկսել են նախընտրական քարոզարշավի մոնիթորինգը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սա արդեն 134-րդ դիտորդական առաքելությունն է ԱՊՀ-ից Համագործակցության անդամ պետությունների ընտրություններում ու հանրաքվեներում և 12-րդը՝ Հայաստանում։

Առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը նշել է, որ դիտորդներն իրենց աշխատանքը կառուցում են քաղաքական չեզոքության, ընտրական գործընթացի ընթացքին և պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։
Առաքելության կազմում ընդհանուր առմամբ կա շուրջ 120 մարդ, որոնցից 8-ը դիտարկում կիրականացնեն երկարաժամկետ հիմունքներով։

«Դիտարկման գործընթացի կարևորագույն բաղադրիչներն են լինելու անձնական հանդիպումները քաղաքական կուսակցությունների և դաշինքների ղեկավարության, պատգամավորության թեկնածուների, պետական մարմինների պաշտոնական ներկայացուցիչների հետ»,- նշել է Սեյտիմովը։

Այս աշխատանքը համակարգելու է առաքելության շտաբը, որն արդեն անցել է գործի և այժմ իրականացնում է դիտարկման կազմակերպման հետ կապված անհրաժեշտ միջոցառումները։

Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Դրանց մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Ըստ ցուցակի՝ ընտրություններին կմասնակցեն 17 կուսակցություն և երկու կուսակցական դաշինք։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է