Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 16:35 22-02-2026

ԵՄ-ն ընտրությունների նախաշեմին Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացնի. The Brussels Times

Եվրամիության ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են Հայաստանում՝ գնահատելու Հայաստան-ԵՄ նոր ռազմավարական օրակարգի մշակման առաջընթացը՝ հանձնակատար Մարտա Կոսի մարտի 19-20-ին նախատեսված այցի և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի նախաշեմին։

Այս մասին, ըստ News.am-ի, հայտնում է The Brussels Times-ը։

ԵՄ-ն վերահաստատել է երկրին 202,5 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ տրամադրելու հանձնառությունը։
Ըստ հայտարարության, բանակցությունները կենտրոնացած են եղել տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավման վրա։ Քննարկումների ընթացքում աջակցություն է հայտնվել հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միջտարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ԵՄ ծրագրին զուգահեռ, չորեքշաբթի հայտնել է Եվրոպական հանձնաժողովը։

Նշվել են Հայաստանի հետ համատեղ սահմանված առաջնահերթ ծրագրերին ԵՄ աջակցության տարբերակները, քննարկվել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առևտուրն ու շարժունակությունը:

202,5 միլիոն եվրոյի վճարման մասին Կոսն ավելի վաղ հայտարարել էր 2025 թվականի սեպտեմբերին կատարած այցի ժամանակ։

Ռազմավարական օրակարգը հիմնված է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա, որը կարգավորում է կողմերի միջև համագործակցությունը:

ԵՄ ներկայացուցիչները նաև վերահաստատել են աջակցությունը Հայաստանի «ժողովրդավարական դիմակայունությանը», ներառյալ առաջիկա ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է