87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 6 ամիս առաջ - 15:58 17-05-2026

Աբու Դաբիում ատոմակայանի շրջանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելու պատճառով

Արաբական Միացյալ Էմիրությունների արևմուտքում՝ «Բարաքահ» ատոմային էլեկտրակայանի շրջանում, հրդեհ է տեղի ունեցել անօդաչու թռչող սարքի ընկնելու պատճառով, ճառագայթային անվտանգության սպառնալիքներ չկան, ասվում է Աբու Դաբիի արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարությունում։

«Աբու Դաբիի իշխանություններն արձագանքել են Ալ Դաֆրա շրջանում գտնվող «Բարաքահ» ատոմակայանի ներքին պարագծից դուրս էլեկտրագեներատորում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո բռնկված հրդեհին: Տուժածների մասին չի հաղորդվում, միջադեպը չի ազդել ճառագայթային անվտանգության մակարդակի վրա», - ասվում է կենտրոնի Х–ի էջում տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ միջուկային կարգավորման դաշնային վարչությունը (FANR) հաստատել է, որ հրդեհը չի ազդել էլեկտրակայանի անվտանգության վրա, բոլոր էներգաբլոկներն աշխատում են սովորական ռեժիմով: