Արտաքին 6 ամիս առաջ - 22:42 16-05-2026

Թրամփը Չինաստանում չի կարողացել առաջընթաց գրանցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել առաջընթաց գրանցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում Չինաստան կատարած այցից հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Bloomberg-ը այս մասին հաղորդում է՝ հղում անելով իրանցի և չինացի պաշտոնյաների, ինչպես նաև նեղուցում երթևեկությունը վերահսկող վերլուծաբանների հայտարարություններին։ Հրատարակությունը կարծում է, որ Իրանը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում նեղուցի նկատմամբ իր վերահսկողությունը թուլացնելու հարցում, նույնիսկ եթե պատերազմն ավարտվի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը կիրականացնի «արդյունավետ և պրոֆեսիոնալ վերահսկողության մեխանիզմներ»։

Միևնույն ժամանակ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ նեղուցը պետք է բացվի հնարավորինս շուտ։

«Չինաստանի հայտարարությունը հնչում է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ջանքերի ֆոնին՝ այս շաբաթ Թրամփի և նախագահ Սի Ծինփինի միջև հանդիպումների ժամանակ Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ընդհանուր հիմքերը ընդգծելու համար, չնայած նրանք, ըստ էության, հակառակ կողմերում են, քանի որ Չինաստանը բազմիցս քննադատում է ԱՄՆ-Իսրայելի հարձակումը իր իրանցի դաշնակցի վրա», - գրում է Bloomberg-ը։

Չնայած նեղուցը բացելու վերաբերյալ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ակնհայտ համաձայնությանը, Հորմուզի նեղուցն ինքնին մնում է փակ, և նավագնացությունը կրկին կանգ է առել նավերի վրա հարձակման սպառնալիքների պատճառով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է