Ուղիղ եթեր
Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 11-05-2026

Օրակարգ. Փողոցը բերեց իրեն, փողոցն էլ սրբելու է. Փաշինյանը հաշվարկել է. Դավիթ Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Դավիթ Կարապետյանի հետ զրուցել ենք Հայաստանում մեկնարկած նախընտրական քարոզարշավի ու դրանից իր ունեցած ակնկալիքների, իշխանափոխության հավանականության, հետընտրական հնարավոր զարգացումների, ընտրություններին 19 քաղաքական ուժի մասնակցության իրական պատճառների, Նիկոլի Փաշինյանի՝ հանրությանը պատերազմով շանտաժ անելու քաղաքականության, հանրային տրամադրությունների վրա դրա ազդեցության, Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վերջին գագաթաժողովի, դրա քարոզչական բաղադրիչի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սկանդալային հայտարարությունների, Նիկոլ Փաշինյանի վերընտրության հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Դավիթ Կարապետյանը չի բացառում, որ ընտրություններից հետո ընդդիմություն փողոցային պայքարի անցնի։
«Ես ավելի քան հակված եմ կարծելու, որ եթե իշխանությունները վերարտադրվեն, այ այդտեղ չի բացառվում, որ հավաքական ընդդիմությունը՝ լինի դա արտախորհրդարանական, թե խորհրդարանական ընդդիմությունը, փողոցային պայքար գեներացնեն, քաղաքական պրոցես գեներացնեն, ընդ որում՝ անգամ չունենալով ճանապարհային քարտեզ, որովհետև համատեղ լայն կոնսոլիդացիա այդպես էլ տեղի չունեցավ: Հետկուլիսային ինչ պայմանավորվածություններ իրենց մեջ կա՝ դա թողում եմ իրենց, բայց ցանկացած սցենարի պարագայում ես կարծում եմ, որ եթե ամսի 8-ին մենք արթնանանք նոր վերարտադրված իշխանություններով՝ փողոցային պայքար է գեներացվելու, թե ինչպիսի կուլմինացիա կունենա դա, հարցի մյուս կողմն է»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ որքանո՞վ դա արդյունավետ կլինի, եթե այնուամենայնիվ Փաշինյանը վերարտադրվի՝ Կարապետյանը պատասխանեց.

«Չի բացառվում, համենայնդեպս ես կարծում եմ, որ ամբողջ ռեսուրսը կիրառվելու է, որ մաքսիմալ ուրեմն իրադարձությունների նման ընթացքը բացառեն և փորձեն հանկարծ որևիցե տեղիք չտան, որպեսզի փողոցային պայքարը վերածվի ավելի լայն, ուրեմն, պայքարի, որը կտանի նրան, որ նույն փողոցը, որը բերեց իրեն նույն փողոցն էլ տանելու է կամ սրբելու է իրեն: Այդ սցենարները, ես ավելի քան վստահ եմ, նա հաշվել է և ընդհանրապես փողոցային պայքարում նա անգերանզանցելի է: Տվյալ դեպքում նրա հետ պայքարել հնարավոր չի, ինչպես որ պաթոսի, պոպուլիզմի, ուրեմն համատեքստում հնարավոր չէ իր հետ պայքարել: Հետևաբար՝ այստեղ ընդդիմությունը աշխատանք ունի կատարելու, տնային աշխատանք ունի կատարելու հիմա և հետագայում, եթե հանկարծ լինի վերարտադրություն»։

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարություններին՝ Կարապետյանն ընդգծեց, որ Մակրոնը Ֆրանսիայի
Նիկոլ Փաշինյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում.

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր