Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 21:17 09-05-2026

Ծնունդդ շնորհավոր, իմ սեր. Աննա Հարությունյանի մաղթանքը նշանածին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի և պրոդյուսեր Աննա Հարությունյանը, ով այս շրջանում գտնվում է Միացյալ Նահանգներում, շարունակում է իր հետևորդներին տեղեկացնել կյանքի կարևոր և ուրախալի իրադարձությունների մասին։ Այս անգամ առիթը տոնական էր. դերասանուհին շնորհավորել է իր սիրելիի ծննդյան տարեդարձը։

Աննան սոցցանցերի իր էջերում հրապարակել է նոր լուսանկար՝ նշանածի մասնակցությամբ, որին կից կատարել է կարճ, բայց սիրառատ գրառում. «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։

Հիշեցնենք, որ դերասանուհու անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան սույն թվականի մարտի 29-ին։ Այդ օրը Աննան հայտնեց նշանադրության մասին՝ հրապարակելով մատանու լուսանկարն ու տեղեկացնելով, որ ստացել է ամուսնության առաջարկություն։

Այժմ զույգը վայելում է իրենց համատեղ առօրյան ԱՄՆ-ում, իսկ դերասանուհու հետևորդները չեն դադարում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղել նորաստեղծ զույգին։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր