Ուղիղ եթեր
ԲիզնեսLab 3 ամիս առաջ - 21:00 09-05-2026

Երկիրը սիրում են ապրելով․ Էմանուել Խաչատուրովը՝ ամերիկյան փորձը ՀՀ բերելու և ԱՄՆ-ի հետ կապերի մասին

«Բիզնես Lab»-ի այս շաբաթվա թողարկմանը հյուրընկալել ենք մի մարդու, ում գործունեությունը լավագույնս փաստում է՝ հաջողակ բիզնեսն առաջին հերթին սկսվում է ամուր արժեքներից։ Մեր հյուրն է «Խաչատուրով Գրուպ»-ի ֆինանսական տնօրեն Էմանուել Խաչատուրովը։

Զրուցել ենք այն մասին, թե ինչպես է հնարավոր USC-ի (University of Southern California) փայլուն կրթությունն ու Deloitte-ում ձեռք բերած համաշխարհային փորձը տեղայնացնել հայկական իրականության մեջ։ Պարոն Խաչատուրովի հետ փորձել ենք հասկանալ՝ ինչու է նա ընտրել Հայաստանում պատասխանատվություն ստանձնելու ճանապարհը և ինչպես է կառավարում միջազգային BPO բիզնեսները՝ Ֆիլիպիններից մինչև ԱՄՆ և որ ամենակարևորն է՝ ինչո՞ւ այն չի աշխատում Հայաստանում։

Առանձնահատուկ կարևոր էր անդրադառնալ «Armenian Prayer Breakfast» նախաձեռնությանը, որի ղեկավարն է պարոն Խաչատուրովը և այն հանգամանքին, թե ինչ ազդեցություն է ունեցել հայ-ամերիկյան հարաբերություններում, ինչպես է առաջ ընկալվել Հայաստանը և ինչ է փոխվել հիմա։ Լինելով երկու մշակույթների կրող՝ նա ներկայացրեց իր տեսլականը՝ ինչպես ամրապնդել այս կապերը ոչ միայն տնտեսական, այլև հոգևոր-արժեքային մակարդակում։

Զրույցի ընթացքում պարոն Խաչատուրովը բացահայտեց, թե ինչպես է քրիստոնեական էթիկան դառնում նրա բիզնես որոշումների հիմնասյունը։

Արդյոք «Ամերիկյան երազանքն» այսօր զիջո՞ւմ է «Հայաստանյան երազանքին»։ Դիտեք հարցազրույցը, որտեղ մենք խոսում ենք ոչ միայն թվերի, այլև տեսակի ու առաքելության մասին։

Պարոն Խաչատուրովի պնդմամբ «Աստված, ընտանիք, ընկերություն և Հայաստան»․ սրանք են այն չորս սյուները, որոնց վրա հենվում է նրա աշխարհը։ Արդյոք սա՞ է մեր պետության հաջողության բանաձևը։ Իմ նոր հարցազրույցը հենց այս և այլ կարևոր հարցերի պատասխանների մասին է»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ