ԲիզնեսLab 8 ամիս առաջ - 21:30 07-03-2026

Գովազդը փոխվել է․ ինչպես այսօր շահել սպառողի վստահությունը. Յանա Յանիկյան

Oragir.News-ի «Բիզնես Լաբ» հաղորդման այս թողարկումը նվիրված է ժամանակակից գովազդի, մարքեթինգի և թվային հաղորդակցության փոփոխվող աշխարհին։ Այսօր «Բիզնես Լաբ»-ը հյուրընկալել է «Media Systems» գովազդային ընկերության գործադիր տնօրեն Յանա Յանիկյանին, ով նաև դասավանդում է ԵՊՀ-ում և Հայ–ռուսական համալսարանում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում «Media Systems»-ի գործունեության 13-ամյա ճանապարհին, ընկերության զարգացման կարևոր փուլերին և այն փոփոխություններին, որոնք թույլ են տվել պահպանել մրցունակությունը արագ փոփոխվող շուկայում։ Քննարկվում է նաև ժամանակակից գովազդի էվոլյուցիան՝ պարզ հաղորդագրությունից դեպի սպառողի հետ նուրբ, թիրախային և ռազմավարական հաղորդակցություն։

Հաղորդման ընթացքում խոսվում է հայկական շուկայում հաճախ հանդիպող մի կարևոր խնդրի մասին՝ մարքեթինգի, գովազդի և PR-ի միջև սահմանների խառնաշփոթը։ Յանա Յանիկյանը ներկայացնում է իր փորձը՝ ինչպես է գովազդային գործակալությունը հաճախ ստանձնում նաև կրթողի դեր՝ օգնելով հաճախորդներին հասկանալ արդյունավետ հաղորդակցության իրական գործիքները։

Առանձին անդրադարձ է կատարվում թվային դարաշրջանի մարտահրավերներին, համալսարանական կրթության և գործնական բիզնեսի միջև կապին, ինչպես նաև արհեստական բանականության ազդեցությանը գովազդային ոլորտի վրա։ Զրույցի ընթացքում բարձրացվում են նաև մասնագիտական էթիկայի, մեդիայի ընտրության չափանիշների և գովազդային բյուջեների բաշխման հարցերը։

Հաղորդման ավարտին քննարկվում է նաև հայկական բիզնես միջավայրում կին ձեռներեցների առջև կանգնած կարծրատիպերի թեման և այն ճանապարհը, որով հաջողակ կանայք ապացուցում են, որ իրենց ամենամեծ «թիկունքը» գիտելիքն է, փորձը և հետևողական աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք «Բիզնես Լաբ»-ի հաջորդ թողարկումները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է