Ներքին 5 ամիս առաջ - 12:47 09-05-2026

Այսօրվա իշխանությունը մեզնից խլեց ու ուրացավ մեր եռատոնը, բայց եթե կա պարտություն, պիտի լինի նաև վերածնունդ. Անդրանիկ Թևանյան

Այսօրվա իշխանությունը մեզնից խլեց մեր եռատոնը, ուրացան այդ ամենն ու իրենց վարած դավաճանական քաղաքականության արդյունքում այսօր ո՛չ Շուշիի հաղթանակի օրն ենք նշում, ոչ էլ առհասարակ կարող ենք Արցախ այցելել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը: Նրանք այսօր՝ մայիսի 9-ին, հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին:

«Այսօր ամեն դեպքում պիտի հիշենք մեր հերոսներին և եթե կա պարտություն, պիտի լինի նաև վերածնունդ: Անցյալն ուրանալը վատ ճանապարհ է:

Այսօր մեր հանդեպ նեոֆաշիստական մոտեցում է կիրառվում, երբ նույն մակրոնները գալիս են ու ասում, որ Հայաստանը պետք է մանրադրամ դառնա աշխարհաքաղաքական խաղերում ու դրա արդյունքում մենք կարող ենք 3-րդ ցեղասպանությունը ստանալ՝ արցախահայերի էթնիկ զտումից հետո», - ասաց Թևանյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան