Ներքին 5 ամիս առաջ - 11:27 08-05-2026

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները:

Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-ց 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 15-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 15-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

2-րդ դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

3-12-րդ դասարաններում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ձմեռային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 8-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 9-ը ներառյալ` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան