Ներքին 3 ամիս առաջ - 18:32 07-05-2026

Ձորաղբյուրում Kia-ն բախվել է կայանված BMW-ին, ապա էլեկտրասյանը

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Kia»-ի վարորդի հարազատը նշում էր, որ վթարի պատճառը եղել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները, որոնցից մեկը իր վարած ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել «Kia»-ի վարորդի համար, ինչից հետո էլ «Kia»-ն բախվել է կայանված «BMW»-ին, իսկ հետո բետոնե էլեկտրասյանը։ Վթարից հետո էլ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից մեկը ավտոմեքենայով վերադարձել էր դեպքի վայր, մի պահ կայանել ու տեսել էր վթարը, ապա նշված ավտոմեքենայով հեռացել։

Նշված տեղեկատվությունը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում պարզվում է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կայանված «BMW»-ն պատկանում է Ավան-Առինջ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Լևոն Ս.-ին, իսկ «Kia»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ք.-ն


Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
18:04 Նախագահ Խաչատուրյանը կորցրե՞լ է հիշողությունը, թե՞ աչքերը փակ են
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր