87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 6 ամիս առաջ - 16:15 06-05-2026

Դու այն լուռ ուժն ես. Կարեն Արայանը շնորհավորել է Ալինա Մարտիրոսյանի տարեդարձը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այսօր դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձն է: Զույգը, որը հայտնի է իր ամուր միությամբ և ընդգծված հայրենասիրական կեցվածքով, այս օրը ևս օգտագործել է կարևոր արժեքների մասին խոսելու համար:

Կարեն Արայանի շնորհավորանքը Կարեն Արայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է համատեղ լուսանկար և դիմել կնոջը չափազանց խորը և տղամարդկային խոսքերով. «Ծնունդդ շնորհավոր, իմ հարազատ հոգի: Դու իմ կողքին պարզապես կին չես, դու այն լուռ ուժն ես, որի վրա հենվում է իմ տունը, իմ ճանապարհը, իմ պայքարը։ Քո ներկայությամբ իմ կյանքը դառնում է ավելի հավաքված, ավելի հայկական»,- գրել է նա՝ հավելելով, որ Ալինայի ծնունդն իր համար ուժի աղբյուր է՝ շարունակելու և հաղթելու:

Դերասանուհին նույնպես գրառում է արել իր էջում՝ անձնական ցանկությունների փոխարեն առաջնահերթությունը տալով հայրենիքին ու ազգային միասնությանը:

«Աստծուց խնդրել եմ, որ երկիրս մաքրի դավաճաններից, ստախոսներից ու բանսարկուներից... Ազգովի դառնանք մի բռունցք և հզորանանք: Որ հարթի բոլորիս ճանապարհը, որը մեզ տանելու է դեպի Հայք դեպի ոսկե դար»,- նշել է Ալինան:

Զույգի գրառումները մեծ արձագանք են գտել հետևորդների շրջանում, ովքեր միացել են շնորհավորանքներին՝ մաղթելով դերասանուհուն անկոտրում կամք և ընտանեկան երջանկություն:

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան