Արտաքին 6 ամիս առաջ - 15:11 02-05-2026

Պերմին սպառնում է բնապահպանական աղետ՝ նավթային անձրև, թունավոր օդ

Պերմին, որն Ուրալի հինգ խոշորագույն քաղաքներից մեկն է՝ մոտ 1 միլիոն բնակչությամբ, սպառնում են նույն հետևանքները, որոնցում հայտնվել է Տուապսեն՝ նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո. նավթային անձրև, թունավոր օդ և շրջակա միջավայրի երկարատև աղտոտում՝ հաղորդել է Агентство-ն՝ հղում անելով բնապահպաններին: Նրանք կարծում են, որ ապրիլի 29-ին և 30-ին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից հետո Պերմի երկրամասում բռնկված հրդեհները կարող են ավելի վտանգավոր լինել, քան Տուապսեինը:

«Տրանսնեֆտ» կայանում հրդեհվել է առնվազն վեց պահեստային բաք, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 50000 տոննա նավթամթերք, մինչդեռ Տուապսեում այրվել է ընդհանուր առմամբ մոտ 100000 տոննա:

Հարվածները թիրախավորել են «Պերմնեֆտեորգսինտեզի» նավթավերամշակման գործարանը, որը երկրի յոթերորդ խոշորագույնն է, ինչպես նաև «Տրանսնեֆտ» նավթի պոմպակայանը՝ 380000 խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ: Հրդեհը վնասել է նավթի առաջնային վերամշակման կայանը, ինչի հետևանքով գործարանը նվազեցրել է իր հզորության 40%-ը։

Այս զարգացումների ֆոնին Պերմի իշխանությունները սկզբում պահպանել են լիակատար լռություն, ապա հայտարարել են, որ «սպառնալիք չկա», և էական վնասի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի