Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 13:00 02-05-2026

Ո՞վ է դանոս գրել Հայաստանի վրա, և ինչո՞ւ են այդ մասին նոր ասում

Զավեշտալի գրառում է արել նախարար Գևորգ Պապոյանը, որը վաղը կմտնի դասագիրք, թե ինչ կարգի անպատասխանատու նախարարներ են եղել։

«Նոր տեսա, որ նման բան կա մամուլում, հանձնարարական եմ տվել՝ տեղեկությունը ամբողջ խորությամբ ճշգրտել»,- մայիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով հայ վաճառողների դժգոհությանը, որ Wildberries-ը դադարեցրել են հայկական ապրանքների վաճառքը։

Խնդիրն արդեն մի քանի շաբաթ կա։ Այս հարթակով հայկական ապրանքների վաճառքը փաստացի կասեցված է։ Հայկական ապրանքները մնացել են ճանապարհին։ ՌԴ-ում գնորդը չի տեսնում հայկական ապրանքը, դրանց մասին տվյալները հեռացվել են։ Wildberries-ի Հայաստանի ներկայացուցիչը հանդիպել է 50 տնտեսվարողի հետ, լսել նրանց խնդիրները, խոստացել՝ լուծումներ գտնել։

Իհարկե, վրդովվեցնող է, որ այսքանից հետո Էկոնոմիկայի նախարարը խնդրին տեղյակ չէ։ Անտեղյակության մասին խոստովանությունից քիչ անց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լույս է սփռում, գրառում անում, հրապարակում 4 «սկանդալային» փաստ, իր վրա սևեռելով հանրային ուշադրությունը, ցույց տալով, որ տնտեսական քաղաքականություն որոշելն իր գլխավոր գործառույթը չէ։

«Փաստ 1: Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։
Փաստ 2: Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ 2 ուժերին սատարող ռևանշիստները (տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել)։
Փաստ 3: Այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այս օրվան հասաք ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով, մենք շուտով կլուծենք հարցը։
Փաստ 4։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն»,- գրում է նախարարը։

Փորձենք հասկանալ, թե ինչ է ակնարկում ՔՊ-ական նախարարը, քանի որ խնդիրն իրոք կարևոր է հայ տնտեսվարողների և Հայաստանի համար։ Այս գրառման մեջ ՀՀ տնտեսական քաղաքականություն որոշողը չի երևում։ Պարզ չէ, թե ինչո՞ւ է ոլորտի պատասխանատուն անպատասխանատու կերպով փորձում անանուն ընդդիմադիր ուժերի վրա բարդել կոնկրետ խնդիրը։ Առավել վրդովվեցնող է, որ նա չի ասում, թե ի՞նչ է մտադիր անել, որ խնդիրը լուծվի, մարդիկ վաճառք անեն, չսկեն, տակ չտան։

Փաստերի հետ երբևէ աշխատած մարդը կարող է վկայել, որ Պապոյանի ներկայացրած 4 կետերից ոչ մեկը փաստ չէ։ Նախարարի գրառումից երևում է, որ նրան հետաքրքիր է ոչ թե խնդիրն ու դրա լուծումը, այլ այն, թե ինչ դեր ունի ընդդիմությունն այս հարցում։ Նա փորձել է թեման տանել նախընտրական դաշտ, վերացական մեղադրանքներով ծածկել, գեներացնել ատելության մթնոլորտ։ Նրան, հավանաբար՝ թվում է, թե այդպիսով կիջեցնի մրցակիցների վարկանիշը։

Պապոյանի գրառումը խոցելի է նաև տրամաբանական առումով։ Եթե փաստ է, որ ընդդիմադիր 2 ուժ կա խնդրի հետևում, ապա ինչո՞ւ նախարարն այդ 2-ի անունները չի տալիս, վախենո՞ւմ է, թե անունները չգիտի։ Ի՞նչ կապ ունի ռևանշիստի ուրախանալը խնդրի լուծման հետ։ Ովքե՞ր, ո՞ւմ վրա, ո՞ր երկրի ո՞ր չինովնիկին են դանոս գրում։ Ու ի՞նչ կապ ունի դանոսը կոնկրետ խնդրի հետ։

Մատնագիր գրում էին խորհրդային բռնազավթման շրջանում, երբ շատ բան արգելված էր, մարդու իրավունքները սահմանափակված, հայրենիքի, ազգի մասին խոսողին աքսորում էին Սիբիր։ Ներկայումս Հայաստանն անկախ ժողովրդավարական պետություն է, բաց ու անկաշկանդ հարաբերություններ ունի աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ։ ՔՊ-ն ամենուր կուրծք է ծեծում, թե ՌԴ-ի ղեկավարության հետ ունի փոխվստահության վրա հիմնված հուսալի հարաբերություններ։ Գուցե նախարարը կարծում է, թե 1937 թի՞վն է, ինքն էլ Բակունցն է կամ Չարենցը, և իր դեմ դանոս են գրել վատերը, ու տռոյկան աքսորման վճի՞ռ է հանելու։ Եթե Հայաստանի, հայ գործարարի դեմ դանոս գրելը հանցավոր կամ հակապետական արարք է, ապա ինչո՞ւ նախարարը չի խոսել այս մասին ամիսներ առաջ, ինչո՞ւ է ամիսներ շարունակ պարտակել այս շատ վատ բանը։

Կարճ ասած՝ ենթադրելի է, որ Պապոյանը դիմում է այս էժան մանիպուլյացիային, որ թաքցնի խնդրի իրական պատճառը, ինչը վկայելու էր ՔՊ-ի ռուսամետ, սխալ կուրսի մասին։ Եվ իրական պատճառն իմացողը ՔՊ-ին ու մյուս ռուսամետ ուժերին ձայն չէր տալու, այսինքն՝ Փաշինյան-Պուտին պլանը փլվելու էր, ՀՀ-ում ռուսամետ իշխանության վերարտադրությունը տապալվելու էր։ Ցավոք՝ ՔՊ-ական նախարարը հանրության հետ անկեղծ լինելու փոխարեն դիմում է էժան մանիպուլյացիայի, որը զառանցանքի նման է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են