87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 6 ամիս առաջ - 16:44 01-05-2026

Պատերազմի հերոս Արմանը մեր աջակցության կարիքն ունի. Ռաֆայել Երանոսյանը դիմել է հանրությանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

44-օրյա պատերազմի մասնակից Արմանը, ով իր առողջությունը զոհաբերել է հանուն հայրենիքի, այսօր կանգնած է հերթական լուրջ մարտահրավերի առաջ։

Արմանը սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանի սանիկն է, և նրա ապաքինման համար այժմ վճռորոշ պահ է սկսվել։ Պատերազմի ընթացքում Արմանը ստացել է ծանր վնասվածքներ՝ կորցնելով ոտքերը կիսով չափ։

Այդ օրվանից սկսած՝ արդեն շուրջ 6 տարի, նա անցել է բազմաթիվ վիրահատությունների և բարդ բուժման փուլերով։ Սակայն վերջնական ապաքինման և կյանքի որակը բարելավելու համար նրան անհրաժեշտ է մեկնել Ավստրիա։

Այնտեղ մասնագիտացված բժիշկները կարող են իրականացնել բացառիկ վիրահատություն, որը թույլ կտա կանխել հետագա բարդություններն ու Արմանին հնարավորություն կտա ավելի լիարժեք կյանքով ապրել։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով միշտ եղել է իր սանիկի կողքին, դիմել է հանրությանը՝ խնդրելով միավորել ուժերը. «Այսօր մենք պետք է կանգնենք Արմանի կողքին, ինչպես նա կանգնեց մեր բոլորի համար։

Յուրաքանչյուր լուման, յուրաքանչյուր տարածումը կարող է փրկել իրավիճակը և օգնել նրան հասնել Ավստրիա»։ Բուժման ծախսերը չափազանց մեծ են, և ընտանիքի ու մտերիմների ուժերը միայնակ չեն բավականացնում։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր ներդրումն ունենալ այս սուրբ գործում։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան