Ներքին 5 ամիս առաջ - 22:24 29-04-2026

Երկաթգծի շահագործումն այդպես շուտ լինող բան չէ․ շիրակցիները թերահավատ են

Գյումրի–Կարս երկաթգիծը տարածաշրջանի կարևորագույն հաղորդակցական նախագծերից էր, որը ձևավորվել է ռուսական կայսրության ժամանակաշրջանում և երկար տարիներ կապում էր Հայաստանը և Թուրքիան։

Գյումրի–Կարս երկաթուղային գիծը չի շահագործվում 1993 թվականից, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման քննարկումներին զուգահեռ՝ կրկին խոսվում է Գյումրի–Կարս երկաթգծի գործարկման մասին։

Հայաստանը Թուրքիայի հետ կապող երկաթգիծը գործել է անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ սկսած 1983-84 թվականներից՝ բեռնափոխադրումների ծավալն ամեն տարի աճել է։ Եթե 1983-84 թվականներին այն կազմել է 10-15 հազար տոննա, ապա 1992 թվականին բեռնաշրջանառությունը հասել է մոտ 150 հազար տոննայի։

Նշենք, որ Գյումրի–Կարս երկաթգիծը գտնվում է Ղարիբջանյան գյուղի վարչական տարածքում։

Երեկ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ ապրիլի 28-ին Կարսում հանդիպել է Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցերով Հայաստան–Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը։

Ղարիբջանյանցիների մի մասը տեղյակ չէր ԱԳՆ-ի հայտարարությունից, իսկ մյուսներն էլ քիչ հավանական են համարում, որ ավելի քան 30 տարի չգործած երկաթգիծը վերջապես կվերագործարկվի։

«Երկաթգծի շահագործումն այդպես շուտ լինող բան չէ, եսիմ՝ լինի, չլինի։ Էս խոսակցությունները միշտ էլ եղել են, բայց այդպես էլ չտեսանք ո՛չ սահմանի բացվելը, ո՛չ էլ երկաթգծի գործարկումը։ Առաջ այս երկաթուղով ոչ միայն բեռներ են տեղափոխվել, այլև ուղևորափոխադրումներ են իրականացվել։ Հացահատիկ, տարբեր հումքեր էին տանում։ Ես գյուղի մարդ եմ եղել, այդպես մանրամասներին տեղյակ չեմ, բայց այդ գնալ-գալը տեսել եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ղարիբջանյանցի Մանվել Սերոբյանը։

Գյուղացի տղամարդն ասում է, որ լավ կլինի, եթե սահմանները բացվեն, և հիշում է, որ նախկինում նաև առևտուր են արել։ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին խոսակցությունները սկսվեցին 2009 թվականին, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկեց «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացը։

Սահմանի հնարավոր բացման քննարկումներին զուգահեռ՝ հայկական կողմը վերանորոգեց Գյումրի–Կարս երկաթգծի հայկական հատվածը, սակայն երկաթգիծը չվերագործարկվեց։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան