Արտաքին 6 ամիս առաջ - 09:28 29-04-2026

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթը կրճատվել է. ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ

ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթում չեն լինելու ռազմական տեխնիկայի շարասյուն և ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտներ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ շքերթը կրճատվել է «ներկայիս օպերատիվ իրավիճակի պատճառով»։

Այս տարի շքերթին չի մասնակցի «ռազմական տեխնիկայի շարասյունը»։ Պատճառը կրկին նշվում է՝ «ներկայիս օպերատիվ իրավիճակը», սակայն հստակ չի նշվում, թե ինչն է ազդել նման որոշման վրա։
Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին չեն մասնակցի նաև «Սուվորովյան ռազմական և Նախիմովյան ուսումնարանների սաները, կադետական կորպուսների կրթվողները», հայտնել է նախարարությունը։

Ռազմական տեխնիկան մայիսի 9-ի շքերթում Կարմիր հրապարակում չի մասնակցի առաջին անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականին ներխուժեց Ուկրաինա։

«Շքերթի ավիացիոն մասի ընթացքում Կարմիր հրապարակի վրայով կթռչեն ռուսական օդաչուական ցուցադրական ավիախմբերի ինքնաթիռները, իսկ շքերթի ավարտին Սու-25 գրոհիչները Մոսկվայի երկինքը կներկեն Ռուսաստանի Դաշնության դրոշի գույներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է