Ներքին 6 ամիս առաջ - 19:20 28-04-2026

Ֆրանսիական հմայք և սեր. Մոնիկա Գրիգորյանը ամուսնու հետ վայելում է հանգիստը

Գեղեցկուհի, «Միսս Տիեզերք Հայաստան 2020» Մոնիկա Գրիգորյանը և նրա ամուսինն այս օրերին գտնվում են Ֆրանսիայում: Զույգը որոշել է վայելել գարնանային հանգիստը եվրոպական ամենառոմանտիկ երկրներից մեկում:

Մոնիկայի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ նրանք անցկացնում են ջերմ, գեղեցիկ և հիշարժան օրեր: Լուսանկարները համակված են սիրով և դրական էներգիայով, ինչը չի վրիպել հետևորդների աչքից:

Զույգը շրջում է Ֆրանսիայի տեսարժան վայրերով՝ կիսվելով իրենց ուրախ պահերով: Համատեղ կադրերը մեծ ուշադրություն են գրավել և բազմաթիվ հաճոյախոսությունների արժանացել: Հետևորդները նշում են, որ զույգը շատ ներդաշնակ է տեսնվում ֆրանսիական գեղեցիկ համապատկերների ֆոնին:

«Իսկական հեքիաթ Ֆրանսիայում»,- մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի