Արտաքին 4 ամիս առաջ - 22:05 24-04-2026

Անմեղ զոհերի ոգեկոչման արարողություն Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ դեսպան Ա․Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։ Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Վիրահայ համայնքի ներկայացուցիչ, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արամ Միքայելյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ ապրում են հայեր, հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հիշատակի միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես եկան Հայաստանից ժամանած դուդուկահարներ` Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը