Ուղիղ եթեր
Արտաքին 45 րոպե առաջ - 14:47 20-10-2026

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայի Ժիրոնդ դեպարտամենտի Բորդո քաղաքի իշխանությունները հոկտեմբերի 20-ից 26-ը անչափահասների համար պարետային ժամ են սահմանել՝ հանգստյան օրերին տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է BFMTV-ն ՝ հղում անելով դեպարտամենտի պրեֆեկտուրային։

Ավելի վաղ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել էր, որ Ֆրանսիայում մասնակի պարետային ժամ մտցնելուց հետո առաջին գիշերը, որը կապված էր երկիրը պատած լայնածավալ բողոքի ցույցերի հետ, անցել է հանգիստ։

«Բորդոյում անչափահասների համար սահմանվել է պարետային ժամ։ Հոկտեմբերի 19-ի, երկուշաբթի երեկոյան կայացված այս որոշումը հայտարարվել է Ժիրոնդի դեպարտամենտի պրեֆեկտուրայի կողմից՝ ի պատասխան հոկտեմբերի 17-ին, շաբաթ օրը տեղի ունեցած ցույցի ժամանակ տեղի ունեցած բռնության և թալանի դեպքերի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված