Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 18:27 24-04-2026

Ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց. Ֆրանսիացի նախարարները՝ ցեղասպանության մասին

1915 թվականի ապրիլի 24-ը մի ամբողջ ժողովրդի ոչնչացմանն ուղղված ողբերգության սկիզբն էր, որը խլեց մեկ միլիոնից ավելի կյանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։

«Օրոր Բերժեի հետ Հայաստան կատարած իմ այցի ընթացքում մենք մասնակցեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողություններին»,- գրել է նա՝ հավելելով, որ 111 տարի անց Ֆրանսիայի ներկայությունը Երևանում հիշատակի և հավատարմության դրսևորում է։

Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին էլ նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապը վերացական չէ։ Այն պատմական է, մարդկային և անխզելի։

«1967 թվականից ի վեր Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն»,- գրել է նախարարը, հավելելով, որ ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց և երբեք թույլ չտալ, որ ժխտումը կամ կեղծիքը ծաղկեն։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը