Արտաքին 4 ամիս առաջ - 21:52 24-04-2026

Նեթանյահուն հաղթահարել է վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է ամենամյա բժշկական զեկույցը, ըստ որի՝ քաղաքական գործիչը հաջողությամբ անցել է վաղ փուլում հայտնաբերված շագանակագեղձի քաղցկեղի բուժումը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթղթի համաձայն` 2024 թվականի դեկտեմբերին Նեթանյահուն ենթարկվել էր շագանակագեղձի բարորակ գոյացության վիրահատության և դրանից հետո գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո: Մագնիսառեզոնանսային պլանային հետազոտության արդյունքում հայտնաբերվել էր կասկածելի բնութագրերով՝ մեկ սանտիմետրից փոքր չափերով գոյացություն։

Լրացուցիչ հետազոտությունները հաստատել են, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի վաղ՝ առանց մետաստազների փուլի մասին է։

Բժիշկները առաջարկել էին երկու տարբերակ՝ դինամիկ դիտարկում կամ ճառագայթային բուժման անցկացում։

Վարչապետն ընտրել էր բուժումը, որը, ինչպես նշվում է, ավարտվել է լիակատար հաջողությամբ. գոյացությունն ամբողջությամբ վերացել է, ինչը հաստատվել է հետազոտությունների արդյունքներով:

Ինքը՝ Նեթանյահուն, սոցիալական ցանցերում հայտնել է, որ խնդրել է երկու ամսով հետաձգել զեկույցի հրապարակումը, որպեսզի դա չհամընկնի Իրանի հետ ռազմական գործողությունների ժամանակահատվածի հետ և չօգտագործվի Իսրայելի դեմ քարոզչական նպատակներով:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը