Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 12:53 23-04-2026

Մնում է՝ նստեմ թախտին, սպասեմ բախտին, որ մի օր կպատժվեն. Շենգավիթի կոմունալ բաժնի նախկին աշխատակից

Մերի Հակոբյան

Լրագրող

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ Աիդա Մխիթարյանը, Oragir.News-ի հետ զրույցում բարձրաձայնել է իր աշխատանքային և սոցիալական խնդիրների մասին՝ պնդելով, որ իրեն ապօրինաբար զրկել են աշխատավարձից և աշխատանքից։

Նրա խոսքով՝ խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա փորձել է բարձրաձայնել իր բնակարանի տանիքի վերանորոգման հարցը․ «2025 թվականի նոյեմբերի 7-ին գնացի կառավարության շենք՝ իմ խնդիրը բարձրացնելու։

Դրանից հետո՝ 2026 թվականի հունվարին ու փետրվարին, իմ աշխատավարձը կրճատեցին՝ նշելով, թե իբր բացակա եմ եղել։ Բայց դա սուտ է, ես աշխատել եմ և ունեմ դա հաստատող ապացույցներ»։

Մխիթարյանը նշում է, որ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից, ըստ նրա, արդյունավետ արձագանք չի ստացել․

«Ասացին՝ ուսումնասիրել են և խախտումներ չեն տեսել։ Ինձ խորհուրդ տվեցին դիմել դատարան։ Այսինքն՝ որևէ աջակցություն չստացա»։ Քաղաքացին պնդում է, որ դրանից հետո հայտնվել է ծանր սոցիալական վիճակում․ «Այս պահին ոչ աշխատում եմ, ոչ էլ հույս ունեմ, որ կվերադառնամ աշխատանքի»։

Նա նաև խոսել է սպառնալիքների և ճնշումների մասին՝ նշելով, որ իր նկատմամբ կիրառվել է բռնություն․ «Երբ լրագրողների հետ հանդիպումից հետո դուրս էի գալիս, ինձ մոտեցան, վիրավորական խոսքեր ասացին, հարվածեցին։ Ակնոցներս գցեցին գետնին, հետո նաև հարված ստացա մեջքիս հատվածում»։

Մխիթարյանի խոսքով՝ դեպքի առնչությամբ դիմել է իրավապահներին, սակայն գործի ընթացքը, ըստ նրա, չի առաջընթաց ունեցել․

«Քննչականում ցուցմունք տվել եմ, բայց մինչ օրս որևէ զարգացում չկա»։ Բացի աշխատանքային խնդիրներից, նա բարձրաձայնել է նաև սոցիալական աջակցության հետ կապված հարցեր․ «Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, բայց որևէ աջակցություն չեմ ստանում։ Ավելին՝ ներկայացնում են, թե իբր մեզ շինանյութ են տրամադրել, ինչը բացարձակ սուտ է»։

Նրա պնդմամբ՝ որոշ պաշտոնյաներ չարաշահումներ են թույլ տալիս՝ իրենց վերագրվող օգնությունը փաստաթղթերով ձևակերպելով այլոց անունով․ «Ներկայացնում են, թե մեզ շիֆեր են տվել, բայց իրականում մենք ինքներս ենք գտել ու բերել։ Այդ նյութերը, իմ կարծիքով, դուրս են գրվում անապահովների հաշվին և օգտագործվում այլ նպատակներով»։

Քաղաքացին իր խոսքում ընդգծել է, որ հիասթափված է պետական կառույցների արձագանքից․ «Շատ դժգոհ եմ, որովհետև չեն տալիս այն, ինչ իրականում հասնում է մարդկանց»։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ