Ուղիղ եթեր
Ըստ էության 5 ամիս առաջ - 21:30 22-04-2026

Ըստ էության․ Փաշինյանին չեմ ընտրելու, որ իմ թոռն էլ ֆիդայի չդառնա․ Միհրդատ Մադաթյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանին։

Նրա հետ խոսել ենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների, ցուցակում 25-րդ համարը լինելու, ընդդիմադիր դաշտում լարվածության, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելու, Նիկոլ Փաշինյանի կիրակի օրը և այսօր Գյումրիում այցելության, ամուսնալուծությունից հետո Գյումրիում Աննա Հակոբյանի Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու, ընդդիմությանը «եռագլուխ վիշապ» կամ «պատերազմի կուսակցություն» անվանելու, հանրության աղետաբեր պատերազմով սպառնալու, ՔՊ նախընտրական ծրագրի, դրանում Վեհափառին հեռացնելու կետի ներառման, «Քաղաքացու օրվա», Նիկոլ Փաշինյանի «խորոված փարթիի» և մի շարք այլ հարցերի շուրջ։

Մադաթյանի պնդմամբ՝ հունիսի 8-ին, ՀՀ-ն ձերբազատվելու է եռագլուխ վիշապի մի գլխից, սա լինելու է Փաշինյան գլուխը, իսկ Էրդողան և Ալիև գլուխներն այլևս այդքան վտանգավոր չեն լինելու։

«Հիմա մենք ունենք ընտրություն․ հունիսի 7-ին կամ մենք գնալու ենք կանգնենք քվեախցիկում, որտեղ ոչ մեկը մեզ չի տեսնում, նշենք «Քաղաքացիական պայմանագիրը», մենք մեզ ասենք՝«ես սողուն եմ» և գցենք այդ տուփի մեջ կամ ընտրելու ենք որևէ ընդդիմադիր, տեսեք ես չեմ ասում «Հայաստան» դաշինքին, որևէ ընդդիմադիր ուժ ու ասելու ենք՝ «չէ ես թասիբ ունեմ» խնդիրը դրա մեջ է։ Հունիսի 7-ին մենք ազգովի ապացուցելու ենք կամ մենք սողուն ենք կամ մենք թասիբով ենք, արժանապատիվ»,- ասաց նա։

Մադաթյանը շեշտում է՝ այս ընտրությունները լինելու են գոյաբանական։

«Ինքս ծառայել եմ, ինքս մասնակցել եմ մինչև 44-օրյային: Տղաս ծառայել է, տղաս մասնակցել է Ջերմուկի մարտերին: Ես չունեմ, մեր տանը չկա բանակից փախած մարդ Փաշինյանի նման ու ես Փաշինյանին չեմ ընտրելու, որ իմ թոռն էլ պատերազմի չմասնակցի։ Փաշինյանի ընտրվելու դեպքում իմ թոռն էլ է ֆիդայի լինելու»,- նշեց նա։

Մադաթյանը հայտարարեց՝ ՔՊ-ն 30%-ից բարձր չի ստանալու։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը