87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 7 ամիս առաջ - 16:27 22-04-2026

Խոզերի հավաքատեղի․ Ալեքսանդր Բաբասյանը կոշտ արձագանքել է քաղաքը կեղտոտողներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը սոցցանցերի իր էջում հանդես է եկել խիստ քննադատությամբ՝ ուղղված այն քաղաքացիներին, ովքեր անփույթ վերաբերմունք են ցուցաբերում շրջակա միջավայրի նկատմամբ։

Դերասանը վրդովմունքով նշել է, որ թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ բնության գրկում հաճախ կարելի է հանդիպել թափված աղբի և անմխիթար վիճակի, ինչը նա որակել է որպես «խոզերի հավաքատեղի»:

Բաբասյանը կոչ է արել քաղաքացիներին լինել ավելի գիտակից, պահպանել մաքրությունը և չվնասել այն միջավայրը, որտեղ ապրում ու հանգստանում ենք։

«Ամենուր աղբ է։ Ո՞նց կարելի է այսքան չսիրել սեփական քաղաքն ու բնությունը»,- նշել է դերասանը՝ ընդգծելով, որ մաքրությունը սկսվում է յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունից։

Այս հրապարակումը բուռն քննարկումների տեղիք է տվել հետևորդների շրջանում, որոնց մեծ մասը համաձայնել է դերասանի հետ՝ նշելով, որ խնդիրն իրոք օրակարգային է և պահանջում է հանրային ուշադրություն:

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան