Ներքին 5 ամիս առաջ - 17:14 21-04-2026

Ապրիլի 24-ը մոտենում է․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատրա՞ստ է

Մերի Հակոբյան

Լրագրող

Ավելի քան մեկ տարի շարունակվող վերանորոգման աշխատանքներից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի երեք սյուները, որոնք այս ընթացքում գտնվում էին հանրության ուշադրության կենտրոնում, արդեն պատրաստ են։

Ավելի վաղ վերանորոգման աշխատանքներ իրականացնող խմբի վարպետները Oragir.News-ին հայտնել էին, որ աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը։ Թեև սյուների գունային տարբերությունները որոշ չափով նկատելի են, ընդհանուր առմամբ հուշահամալիրը պահպանել է իր նախկին տեսքը։ Չնայած ապրիլի 24-ին դեռ երեք օր կա, հուշահամալիր այցելուների հոսքն արդեն բավական մեծ է։ Տարածքում նկատելի էին հատկապես դպրոցական խմբերը և օտարերկրյա զբոսաշրջիկները։

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցի 6-րդ դասարանի դասղեկ Գայանե Թարխանյանը Oragir.News-ին հայտնեց, որ կարևոր օրվան ընդառաջ երեխաներն իրենք են ցանկություն հայտնել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նրա խոսքով՝ հուշահամալիրը ինքնին այնքան խորհրդանշական վայր է, որ երեխաները առանց հավելյալ բացատրությունների կարողանում են ընկալել դրա իմաստն ու կարևորությունը։

Հավելենք նաև, որ տարածքում իրականացվում էին նաև մաքրման և բարեկարգման աշխատանքներ, օտարերկրյա այցելուների թիվը ևս մեծ էր։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում