Ուղիղ եթեր
Մամուլ 4 ամիս առաջ - 08:31 21-04-2026

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լիլիթ Մակունցը, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենասյուներից մեկը, առանցքային դեր ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։ Վկայություններից մեկն այն է, որ ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովի ընթացքում հենց նրան էր վերապահվել առաջին ելույթի իրավունքը՝ ի տարբերություն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, որը ինստիտուցիոնալ առումով հանրապետության երկրորդ դեմքն է, բայց նա Մակունցից հետո խոսեց։

Մակունցը նաև ընկալվում է որպես հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործընթացում ներգրավված դիվանագետ։ Հատկանշական է, որ մինչև 2018 թվականի իրադարձությունները նա զբաղվել է կրթական գործունեությամբ՝ աշխատելով որպես անգլերենի մասնագետ։ Հայտնի է նաև, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին անգլերեն է սովորել նրա մոտ։

Լիլիթ Մակունցը ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել և վերլուծել է նրա վերջին տարիների պաշտոնական հայտարարագրերը՝ պարզելու նրա գործունեության ուղղություններն ու գույքային վիճակի փոփոխությունները տարբեր ժամանակահատվածներում։

Ուսումնասիրության համաձայն՝ Մակունցը 2005-2019 թվականներին դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում։ Զուգահեռաբար՝ 2014-2018 թվականներին պայմանագրային հիմունքներով աշխատել է գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակում, իսկ 2016-2018 թվականներին՝ նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի երևանյան գրասենյակում։ 2018 թվականի փետրվարից մինչև մայիս ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժինը։

Նույն՝ 2018 թվականին, նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ Հետագայում՝ 2019-2021 թվականներին, եղել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ 2021-2025 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ 2025 թվականի օգոստոսի 29-ից նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Նրա 2024 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չկա լրացված։ Այդ տարում միայն ունեցել է «Հայէկոնոմբանկում» փոխառություններ՝ 2,676,111 դրամ և 28,236,761 դրամ։ Նրա բանկային հաշիվներում առկա են եղել 36,003.05 ԱՄՆ դոլար և 419,861.38 դրամ, մինչդեռ տարեկան եկամուտը կազմել է 2,616,824 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

2023 թվականի հայտարարագրով նրա վարկային պարտավորությունները կազմել են 28,850,232 դրամ, իսկ հանձնված և վերադարձված փոխառությունները՝ 3,918,260 դրամ։ Բանկային հաշիվներում ունեցել է 27,305.17 ԱՄՆ դոլար և 395,198.38 դրամ։ Այսինքն՝ վարկի չափով գումար ունի իր հաշվում։ Նույն տարում Լիլիթ Մակունցի եկամուտները կազմել են 2,681,880 դրամ և 51,732 ԱՄՆ դոլար՝ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,128,435.68 դրամ։ Տարվա վերջում վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 32,768,492 դրամ, որից 28,850,232 դրամը՝ բնակարանային վարկ։

2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվներում եղել է 15,000 ԱՄՆ դոլար և 794,835.02 դրամ։ Եկամուտները կազմել են 770,223 դրամ այլ աղբյուրից, ինչպես նաև 50,999 ԱՄՆ դոլար և 2,728,776 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,570,675.43 դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 33,502,485 դրամ, որից 29,430,532 դրամը՝ բնակարանային։

2021 թվականի տվյալներով՝ նա ունեցել է 3,000 ԱՄՆ դոլար և 1,704,218.14 դրամ բանկային միջոցներ, ինչպես նաև հայտարարագրել է 34,296,115 դրամի փոխառություններ։ Նույն տարվա եկամուտը կազմել է 48,433,635.84 դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 3,521,212 դրամ։

Ընդհանուր առմամբ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր տարիներին Մակունցի հայտարարագրերում արձանագրվել են ինչպես զգալի եկամուտներ, այնպես էլ մեծածավալ վարկային պարտավորություններ՝ հիմնականում բնակարանային նպատակներով, այն դեպքում, երբ առանձին անշարժ գույք չի հայտարարագրվել։ Ում համար է նա անշարժ գույքի հիփոթեքի վարկ մարում, անհասկանալի է, քանի որ հայտարարագրված անշարժ գույք չկա, փոխարենը կա վարկ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ