Ներքին Հարցում Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 20-04-2026

Աննան որոշեց թափառաշրջիկի նման ման չգա, գա վայելի․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր՝ Վարդանանց հրապարակում նախատեսված համերգի համար։ Ուշագրավ է, որ Փաշինյանին ուղեկցում էր Աննա Հակոբյանը։ Չնայած այն փաստին, որ նրանք պաշտոնապես հայտարարել են, թե ամուսնալուծված են, Գյումրիում հայտնվել էին միասին՝ նույն երթի շրջանակում։ Քաղաք հասնելուն պես նրանք միասին գնացին հրապարակին հարակից սրճարաններից մեկը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միավորվե՞լ են»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա հերթական շոուն է, որոշներն էլ ասացին, որ դա իրենց չի հետաքրքրում։

«Կապիկություն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա ընդամենը խաղեր է։ «Այ գրողին միավորվեն, այ գրողուցավին միավորվեն։Խաղեր էր, էս սաղ շոու էր, իրանց հերթական շոուն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իրենց արածը կապիկություն է։ «Դա հերթական իրանց խուլիգանական կողմն է։ Տենց կապիկություն պետք չի անել, իրանք իրարից բաժանվող չեն։ Աննան, երևի մտածեց կփախնի կգնա, էդ ծախսերն արել են, ինքը դրա տակից դուրս կգա, տեսավ չէ, ոնց ուզում ա լինի, իրան բռնելու են, պարտք համարեցին նորից վերադառնա, հիմա ինչի տենց թափառաշրջիկ ման գա, գա վայելի մինչև ռադ ըլնելը»,- ասաց նա։

«Ով ա գլուխ հանում իրանցից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․ Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների