Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:03 20-04-2026

Բագրատ Սրբազանը գիտակցաբար է հրաժարվել իր համար ամենաթանկ Սուրբ պատարագից և հաղորդությունից

«Բագրատ Սրբազանը, հասկանալով, որ սա հերթական ոտնձգությունն է եկեղեցու դեմ, որ սա հերթական ոտնձգությունն է Մայր Աթոռի դեմ, գիտակցաբար հրաժարվել է իր համար ամենաթանկից՝ Սուրբ Պատարագին մասնակցելուց և Հաղորդություն ստանալուց»,- ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը փոխել է քաղաքականությունը, ինչի հետևանքով Մայր Աթոռի կողմից օրհնված հոգևորականները այլևս չեն կարողանում նախկինի պես այցելել անազատության մեջ գտնվողներին։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում բացատրեց, որ երկար տարիներ, օրենքի ուժով, Մայր Աթոռի կողմից օրհնություն ստացած հոգևորականներն այցելել են ՔԿՀ-ներ, իրականացրել հոգևոր արարողություններ և հաղորդություն տվել անձանց։ Նա նշեց նաև, որ Բագրատ Սրբազանը, ում հետ սկզբում նաև Միքայել և Արշակ Սրբազաններն էին, ամեն կիրակի մասնակցում էին պատարագների։ Սակայն այժմ որոշում է կայացվել, որ ՔԿՀ-ներ պետք է այցելեն ոչ թե Մայր Աթոռի կողմից օրհնված, այլ հենց ՔԿՀ ղեկավարության կողմից ընտրված անձինք՝ համապատասխան պայմանագրի հիման վրա։

Սերգեյ Հարությունյանը սրա մեջ «աղանդավորական տենդենց» է տեսնում, քանի որ այդ հոգևորականները Մայր Աթոռի հետ կապ չունեն և գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ ՔԿՀ ղեկավարության հետ։ Փաստաբանն ընդգծեց. «Սրանով կրկին անգամ քայլ է արվում և կրկին անգամ փորձ է արվում թուլացնելու Հայ Առաքելական Եկեղեցու դերը»։

Այն հարցին, թե ինչպե՞ս է Բագրատ Սրբազանն ինքն իրեն զրկել հաղորդության խորհրդից, և ի՞նչ եք մտադիր անել, որ Սրբազանը հաղորդություն ստանա, Հարությունյանը պատասխանեց.

«Տեսեք, մենք հիմա մի ծանր վիճակ ունենք իրականում... Արքեպիսկոպոսի համար դա կարևոր է։ Նորից եմ կրկնում՝ իր ձևակերպմամբ իր ամենաթանկից ինքը հրաժարվել է, բայց այստեղ կարևորը հենց այն գաղափարն է, որ սա Մայր Աթոռի դեմ է։ Ընթացքը ցույց կտա»։

Փաստաբանը հիշեցրեց, որ նմանատիպ գործելաոճ արդեն կիրառվել էր բանակում։
«Հերթական քայլն ենք մենք տեսնում Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, ինչպիսին արվեց սկզբում զորամասերում, երբ որ հոգևորականները այլևս հնարավորություն չունեցան, գնդերեցների մասին եմ խոսում»,- ասաց նա։

Փաստաբանը նաև մտահոգություն հայտնեց ապագայի վերաբերյալ՝ նշելով, որ եթե ներկայիս վարչախումբը վերընտրվի, ապա նոր արշավ է սպասվում եկեղեցու դեմ։ Ենթադրելի է, որ իշխանությունը ժողովրդի տված մանդատով կփորձի նոր հալածանքներ կազմակերպել հոգևորականների դեմ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ