Ուղիղ եթեր
Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 20-04-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը 2008-ին պատերազմ էր սադրել, գյուղեր էինք կորցրել․ Հովհաննես Իշխանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir․News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հովհաննես Իշխանյանի հետ զրուցել ենք սուպերվարչապետական համակարգը վերացնելու անհրաժեշտության, այս օրակարգին աջակցող և դեռևս չարձագանքած քաղաքական ուժերի, Նիկոլ Փաշինյանի՝ հանրությանը պատերազմով շանտաժ անելու քաղաքականության, արտաքին դերակատարների կողմից վերջինիս իշխանությանը ցուցաբերվող աջակցության, ընտրություններին ՔՊ-ի մասնակցությունն արգելելու պատճառների, փաստեր ստուգող հարթակների գործունեության, դրանց հրապարակումներում առկա մանիպուլյատիվ շեշտադրումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հովհաննես Իշխանյանը նշում է՝ 2008 թվականին Նիկոլ Փաշինյանը պատերազմ էր սադրել, Մարտակերտի շրջանում անգամ գյուղեր էինք կորցրել։

«Ի միջի այլոց, այդ հունիս-հուլիսյան դեպքերի (2020 թվականի) հետ կապված՝ 2008 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը Երևանից ատելության կոչեր էր անում արցախցիների հանդեպ` «մենք պետք է այդ ղարաբաղյան կլանին դուրս շպրտենք», մի խոսքով, («վտարենք Երևանից», էսպիսի ձևակերպումներ-Դ․Գ․) այո՛, այո՛, այո՛, էդ ժամանակ ես ծառայում էի, բանակում էի ու մեզ բան էին արել, հաջորդ օրը պետք է տանեին պատերազմ: Այսինքն՝ մենք ամեն ինչ բարձել էինք տագնապով, որ լուսաբացին պետք է գնանք պատերազմ, որովհետև Մարտակերտի շրջանում, օգտվելով Նիկոլ Փաշինյանի խժդժություններից, էնտեղ մի քանի գյուղ կարծեմ նույնիսկ վերցրել էին, առաջ էին եկել։ Ու հիմա դա երևի ապրիլյան պատերազմից առաջ ամենամեծ տենց իրադարձություններն են։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ստեղ պատերազմ էր հրահրում, ինքը պատերազմ է հրահրել ստեղից, սակայն առավոտը մեզ արդեն բանակի լեզվով ասած «ադբոյ» տվեցին, որովհետև մերոնք արդեն դուրս էին շպրտել, բայց սրա մասին որևէ ինչ-որ թմբկահարումներ չի եղել չէ եղել»,- ասաց նա՝ նկատելով, որ Փաշինյանը պատերազմ սադրելու մեխանիզները շատ լավ գիտի։

Իշխանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, նրա մասնակցությունը պետք է արգելվի։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին