Արտաքին 6 ամիս առաջ - 10:20 20-04-2026

Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ

Քուվեյթի օդային տարածքը փակ է մնում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր արդեն 52-րդ օրը, ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի օդային երթևեկության կառավարման ծառայությունների աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի ավիացիոն իշխանությունները թռիչքների արգելքը երկարաձգել են առնվազն ևս 12 ժամով՝ մինչև UTC ժամը 16:00-ն (Երևանի ժամանակով ժամը 19:00-ն)։ Սակայն աղբյուրը նշել է, որ ժամկետը մնում է անորոշ, և սահմանափակումները կարող են կրկին երկարաձգվել։

Աղբյուրը նաև ընդգծել է, որ Քուվեյթը Մերձավոր Արևելքի միակ երկիրն է, որը սահմանափակումների սահմանումից հետո լիովին չի վերաբացել իր օդային տարածքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում