Ներքին 5 ամիս առաջ - 23:13 17-04-2026

Կերակրող մորը կամ կնոջ մարմինը նմանատիպ համատեքստում հիշատակելը վկայում է բարոյական և ինտելեկտուալ սնանկության մասին

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը՝ կից լուսանկարով.

Սա ամբողջ օրը կանանց իրավունքներից, Եվրոպա գնալուց խոսող ուժի ներկայացուցչի խոսք է, կարծեմ արդեն նաև Պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուի՝ այսինքն քպ֊ականների միջի իբր իրավունքի ու պետականության հետ կապ ունեցողի մտքի գոհարն է

Ոչ հարգելի՛ «մտքի հսկաներ»,
լավ կարելի է այսքան ցինիկ լինել։

Կերակրող մորը կամ կնոջ մարմինը նմանատիպ համատեքստում հիշատակելը վկայում է միայն մեկ բանի մասին՝ ձեր սեփական բարոյական և ինտելեկտուալ սնանկության։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում՝ անդրադառնալով կրծքով կերակրող մորը բերման ենթարկելու փաստին, ասել էր. «Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից՝ չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք, քրեական օրենսգրքով արգելված արարք և, հղում անելով իր կրծքերին, ասի՝ ինձ չպետք է ձերբակալեն։ Երբեք կրծքերը և նրանց կիրառելիությունը կոնկրետ իրավիճակներում չեն կարող ինդուլիգենցիա լինել»:




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը