Արտաքին 5 ամիս առաջ - 13:52 17-04-2026

Ինդոնեզիայում վթարի է ենթարկվել կորած ուղղաթիռը. 8 մարդ զոհվել է

Ինդոնեզիայի Արեւմտյան Կալիմանտան նահանգում գտել են երեկ կործանված ուղղաթիռը, անձնակազմը եւ բոլոր ուղեւորները մահացել են։ Այս մասին տեղեկացրել է Jakarta Globe-ը՝ հղում կատարելով տեսի ոստիկանությանը։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչ Սուգիյանտոն հաստատել է, որ «բոլոր ուղեւորները մահացած են ճանաչվել»։

Պարբերականի տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է հինգշաբթի, տեղի ժամանակով առավոտյան։ Փրկարարները դեպքի վայր են ժամանել միայն երեկոյան՝ դժվարանցանելի տեղանքի եւ վատ տեսանելիության պատճառով, սակայն չեն կարողացել անմիջապես սկսել լայնածավալ որոնողական աշխատանքները։

Կործանման պատճառը դեռեւս պարզված չէ, զոհերի ինքնությունը չի հրապարակվել։

AFP գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ուղղաթիռը ներքին չվերթ էր իրականացնում տարածաշրջանում։ Կապը կորել է թռիչքից կարճ ժամանակ անց։

Ուղղաթիռում եղել են անձնակազմի երկու անդամ եւ վեց ուղեւոր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում