Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 16-04-2026

Թող Նիկոլը 1000 դրամով մի երկու անգամ էթա Կիպրոս, հետո մեզ երաշխավորի․ հարցում

Ինձ ուղարկել են սքրինշոթ՝ 900 դրամով Գյումրի-Լառնակա միակողմանի ավիատոմս կա, թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 հատ «տուդա-աբրատնի» տոմս առնի: Այս մասին նախօրեին Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ ուղարկեցին սքրինշոթեր, որ կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա: Երբ մարդը ակտիվ է, կյանքից գոհունակության մակարդակը բարձր է, դա շատ ավելին է, քան ուղղակի իրեն որպես նվիրատվություն ինչ-որ բան տալը: Մեր հանձնառությունը հետևյալն է՝ սպառողական զամբյուղից ներքև թոշակը պետք է չիջնի»,- նշել է Փաշինյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ 900 դրամով Կիպրոս չեք գնում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այդ գնով հնարավոր չէ Կիպրոս գնալ, որոշներն էլ ասացին, որ չեն ցանկանում։

«Թող Փաշինյանը 1000 դրամով մի երկու անգամ էթա, հետո մեզ երաշխավորի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասածին չի հավատում։ «Ես առաջին անգամ եմ լսում դա։ Ես Փաշինյանի ոչ մի ասածին չեմ հավատում, նենց որ պետք ա մի քիչ ուշադիր լինել ու լուրջ չընդունել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Փաշինյանը քանդել է ամեն բան։ «Վայ Փաշինյանի անունը մի ասեք, ես լրիվ դեմ եմ իրան։ Ինքը էնքան վաը բան արեց հայ ազգի համար՝ կրթությունը, գիտությունը, կրոնը քանդեց։ Եթե առաջիններն գողանում էին, ինքը տակից ա քանդում հիմքը, որ մեր ազգը գոյությոուն ունի 5000 տարի»,- ասաց նա։

«900 դրամանոց Կիպրոսը ինչ պիտի լինի։ Վայ շնորհակալ եմ իրա բոլոր առաաջարկներից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․ Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը