Արտաքին 4 ամիս առաջ - 18:21 16-04-2026

Իլհամ Ալիևը կնոջ հետ ժամանել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:

Նրանք մասնակցելու են Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումին։

Այս մասին հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը: