Ներքին 5 ամիս առաջ - 17:35 16-04-2026

Ընդդիմության միասնությունից վախենում են նրանք, ովքեր պիտակավորում են այն․ քաղաքագետ

«Ցանկացած միասնություն ուժ է տալիս»,- ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր դաշտում համախմբվելու և միասնական հանրահավաք անցկացնելու Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը:

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով էր հանդես եկել, որտեղ խոսել էր երկրում տիրող քաղաքական հալածանքների և ապօրինությունների մասին: Նա առաջարկել էր քաղաքական ուժերին, անկախ տարաձայնություններից և առաջիկա ընտրություններում մրցակից լինելու հանգամանքից, համագործակցել կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ: Դրանք են՝ դիմագրավել իշխանական ապօրինություններին, ապահովել քաղբանտարկյալների ազատությունը և վերահսկողություն իրականացնել առաջիկա ընտրությունների նկատմամբ:

Սաղաթելյանն ընդգծել էր, որ անհրաժեշտ է հրավիրել միասնական հանրահավաք՝ այս ամենին պատշաճ հակազդեցություն ցույց տալու համար, քանի որ որևէ ուժ միայնակ չի կարող այս ապօրինությունների դեմ պայքարել։

Թևան Պողոսյանն Oragir.News-ի հետ զրույցում բացատրեց, որ միասնության մեջ վախ կա, և հենց այդ վախն է ստիպում մարդկանց պիտակավորել նման նախաձեռնությունները: Նա նշեց նաև, որ որքան շատ ուժեր միավորվեն՝ լինի դա երկու, թե տասը, այնքան ավելի մեծ կլինի ազդեցությունը:

Խոսելով հանրահավաքի ժամկետների մասին՝ քաղաքագետը նշեց, որ թեև պատրաստվելու համար ժամանակ է հարկավոր, սակայն ապրիլի 24-ին ևս ազգը պետք է իր միասնությունը ցույց տա: Պողոսյանը նաև նկատեց, որ միասնական պայքարը պետք էր սկսել դեռ 2021 թվականի ընտրություններից առաջ:

«Մի կողմից միշտ հարցնում էինք՝ ինչի՞ միասնություն չկա, հենց միասնություն է լինում՝ դրանից վախենո՞ւմ եք», ընդգծեց քաղաքագետն:

Հարցին, թե արդյոք միասնական հանրահավաքով ընդդիմությունը չի՞ վնասի իրեն՝ փաստացի հիմնավորելով իշխանության պնդումները, թե այդ ուժերն իրականում մեկ միավոր են, ըստ Փաշինյանի՝ եռագլուխ համակարգ, Թևան Պողոսյանը պատասխանեց.

«Եկեք հաշվենք՝ Ալիևը ասում է՝ իրեն ով է հետաքրքիր: Էրդողանի արտգործնախարարը, այլ երկրների նախագահները գալիս են, ողջունում են, Եվրոպական միության ներկայացուցիչներն են խոսում։ Քանի՞ գլուխ հաշվեցինք այդտեղ»:

Թևան Պողոսյանը հռետորական հարցադրում արեց՝ եթե իշխանություններին կարելի է միավորվել տարբեր երկրների ղեկավարների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ապա ընդդիմությանը ինչու՞ չի կարելի միավորվել:

Նշենք նաև, որ որոշ կուսակցություններ արձագանքել են միասնական հանրահավաք անցկացնելու այս առաջարկին։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան