Արտաքին 7 ամիս առաջ - 22:52 15-04-2026

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պատրաստ են ներդրում ունենալ Իրան-ԱՄՆ երկխոսության կազմակերպման մեջ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը կարծում են, որ ԱՄՆ-ն և Իրանը պետք է շարունակեն խաղաղ բանակցությունները՝ Պակիստանի միջնորդությամբ։

Դիվանագետները հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության օգտին։ Լավրովի և Ալ Սաուդի խոսքով՝ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պատրաստ են ներդրում ունենալ նման երկխոսության կազմակերպման մեջ՝ Մերձավոր Արևելքում կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։

Նաև արտաքին գործերի նախարարները հանդես են եկել անհապաղ ցանկացած թշնամական գործողությունների դադարեցման օգտին, որոնցից տուժում են Պարսից ծոցի ափամերձ երկրները, հատկապես քաղաքացիական ենթակառուցվածքների մասով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի