Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 13:30 15-04-2026

Ում կաջակցի ազգային բուրժուազիան հունիսի 7-ին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Գործարար ընդդիմադիր թեկնածուները կրկնում են նույն սխալը, ինչի արդյունքում Կատիլինան պարտվեց Ցիցերոնին Ք.ա. 63 թվականին Հռոմի ընտրություններում։ Կատիլինան խոշոր ստրկատեր էր, շատ հարուստ։ Նա սոցիալական խոստումներ տվեց ոչ հարուստ քաղաքացիներին։ Այդ պատճառով՝ խոշոր բիզնեսն աջակցեց Ցիցերոնին, Կատիլինան պարտվեց։ «Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր», ասաց Ցիցերոնը։

Քաղաքացիական հասարակությունում ընտրություններում էական է գործարարների, այսպես կոչված՝ ազգային բուրժուազիայի դիրքորոշումը։ ՀՀ-ում 1991-ից քաղաքացիական հասարակություն է կառուցվում։ Ընտրություններում խոշոր գործարարները միշտ աջակցել են հաղթողին։ Եվ միշտ հաղթել է նա, ում աջակցել են խոշոր գործարարները։ Այս իրականությունը հաշվի առնելով՝ մեծացել է գործող իշխանությունների ճնշումը ոչ միայն խոշոր, այլև միջին գործարարների վրա։

Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների հետ։ Հանդիպումից միայն վարչապետի բացման խոսքն է տարածվել: Թե ինչ հայտարարություններ են հնչել, երբ անջատվել են տեսախցիկները, ինչ հարցուպատասխան է տեղի ունեցել վարչապետի ու խոշոր գործարարների միջև, անհայտ է։

Փորձագետները կարծիք են հայտնում, որ իշխանությունները, օգտվելով իրենց դիրքից, խոշոր գործարարներին այսպիսի քարոզչական միջոցառումների մեջ են ներառում, որ հանրության մոտ ձևավորեն կարծիք, թե ՔՊ-ն վայելում է խոշոր բիզնեսի աջակցությունը և կարող է հեշտությամբ վերարտադրվել։

Ի՞նչ է խոսել Փաշինյանը գործարարների հետ, և արդյո՞ք նրանք կաջակցեն իրեն։

Նախկին իշխանությունների օրոք գործարարները կա՛մ չեն խառնվել քաղաքականությանը, կա՛մ աշխատել են իշխանությունների օգտին, կոնկրետ աջակցել են մարդկային ռեսուրսով և գումարով, գործողի վերարտադրման համար ապահովելով ռեալ քվեներ տեղերում։ Իսկ եթե որևէ գործարար ընդդիմադիր կեցվածք է ընդունել, ապա խստորեն պատժվել է։

Ներկայում խոշոր գործարարներից երկուսն ընդդիմադիր դիրքորոշմամբ են գնում հունիսի 7-ի ընտրություններին։ Ու եթե գործարարները ՔՊ-ին չաջակցեն, այլ աջակցեն ռուսամետ ընդդիմադիր գործչի կերպար մարմնավորող իրենց գործարար ընկերներին, ապա Փաշինյանը կպարտվի կամ շատ թույլ իշխանություն կունենա, ինչը քաղաքական ճգնաժամերի կամ բռնաճնշումների պատճառ կդառնա։

Ենթադրելի է՝ այս ռիսկերը հաշվի առնելով է Փաշինյանը գործարարներին հրավիրել նախաճաշի։ Եվ նրա հիմնական ասելիքը, հավանաբար, եղել է այն, որ գործարարներն աջակցեն իրեն, ՔՊ-ի համար ձայն բերեն, իրենց աշխատակիցներին խրախուսեն, որ ընտրեն ՔՊ-ին և այլն։ Փոխարենը նա, հավանաբար, խոստացել է, որ հարկային տեռոր չի անի, արտոնություններ ու էժան վարկեր կտրամադրի խոշորներին, կաջակցի նրանց նոր շուկաներ դուրս գալու համար։ Չի բացառվում, որ նաև սպառնացել է, թե դաժանաբար կպատժի այն գործարարներին, որոնք կփորձեն ֆինանսապես կամ մարդկային ռեսուրսով աջակցել այլ կուսակցությունների։

Պարզ ասած՝ գործարարներին դարձրել են բիրտ գործիք քաղաքական նպատակների համար։ Ոմանց հարկադրում են մտնել քաղաքականություն ու ռուսամետ ձևանալ և նպաստել գործողի հաղթանակին, իսկ ոմանց էլ ստիպում են ուղիղ աջակցել գործողին ու նպաստել նրա վերարտադրությանը։

Այս ամոթալի պատկերը նորմալով փոխելու համար նախ պետք է կրթել գործարարին, պետական գիտակցություն փոխանցել, բացատրել, թե ինչո՞ւ է պետությունը բարձրագույն արժեք, ինչո՞վ է բուրժուական-քաղաքացիական հասարակությունը տարբերվում այլ հասարակություններից, ինչո՞ւ է ժողովրդավարությունը համարվում քաղաքակրթական ընտրություն, և ամենակարևորը՝ ինչո՞ւ է գործարարը հանդիսանում քաղաքացիական հասարակության սյունը։ Այսպիսի կրթություն ստացած գործարարները հաստատուն կկանգնեն անկախության ու ժողովրդավարության դիրքերում, և նրանց հնարավոր չի լինի ստիպել ռուսամետ ընդդիմադիրի ամոթալի դեր խաղալ կամ աջակցել ամոթալի պարտության պատասխանատուին։

Ի վերջո՝ իշխանությունները պետք է խիղճ ու ամոթ ունենան և դադարեցնեն գործարարների նկատմամբ այսօրինակ անմարդկային ճնշումներն ու շանտաժները, քանի որ գործարարը քաղաքացի է և նույնպես իրավունք ունի ազատ ընտրելու, աջակցելու իրեն հարազատ քաղաքական ուժին։ Իսկ եթե գործարարին ծառայեցնում են որպես բութ գործիք, ապա այդպիսով ակնարկում են, որ գործարարները բութ են, պետական գիտակցությունից զուրկ, փողին մեռած դեբիլ, անկախության արժեքը չհասկացող եզ։ Սա ապապետական, հակաժողովրդավարական, անմարդկային մոտեցում է և չի նպաստում քաղաքացիական հասարակության ձևավորմանը։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին