Ներքին Միտք 5 ամիս առաջ - 23:19 13-04-2026

Քաղաքացիներին գետինը մտնելու կոչ է անում և «բեռ» որակում մի քաղաքապետ, որն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տրանսպորտից օգտվող քաղաքացիների մասին էր խոսել՝ ասելով. «Վճարող քաղաքացիները չվճարող քաղաքացիներին որպես բեռ՝ տանում են իրենց վզին։ Չպետք է հանդուրժենք, որ չվճարող, անպատասխանատու քաղաքացին հորդուբորդ գա։ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթ են ունենում»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է՝ ընդգծելով՝ խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետը ավելի լավ կլինի՝ մարդկանց վրա «մունաթ» գալու փոխարեն, քաղաքի բազմաթիվ խնդիրները լուծի։

«Օրերս անդրադարձել էի Ավինյանի ապօրինի հրահանգին, որով սպառնում էր վարորդներին՝ ուղևորավարձ չպահանջելու դեպքում զրկել արտաժամյա աշխատանքի դիմաց վճարելուց։

Այսօր էլ սույն անձնավորությունը կոչ է անում վարորդներին տրանսպորտը կանգնեցնել և իջեցնել այն ուղևորներին, որոնք կհրաժարվեն վճարելուց։ Սա դեռ բավական չէ, մի բան էլ՝ խորհուրդ է տալիս մեր քաղաքացիներին այսպիսի իրավիճակներում սատարել վարորդին։

Տպավորություն է, որ սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում լարվածություն և բախումներ ստեղծելու, մարդկանց իրար դեմ հանելու համար։

Մեր քաղաքացիներին գետինը մտնելու կոչ է անում և «բեռ» որակում մի քաղաքապետ, որն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը, այդ թվում՝ տրանսպորտային բարեփոխումներ կոչվածը։

Ուղևորները կանգառներում երկար ժամանակ սպասելուց հետո չեն կարողանում բարձրանալ ավտոբուսներ։ Երբ սրանք նոր էին եկել իշխանության, ցուցադրաբար օգտվում էին հանրային տրանսպորտից։ Առաջարկում եմ իշխանության ներկայացուցիչներին այժմ էլ աշխատանքային ժամի ավարտից հետո օգտվել հանրային տրանսպորտից՝ փորձելով առանց հրելու հասնել վալիդատորին։ Պարզապես անհնար է։

Խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին խորհուրդ կտայի, որ առավոտ շուտ մարդկանց վրա «մունաթ» գալու փոխարեն մտահոգվեր, օրինակ, հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված մի շարք տրանսպորտային միջոցների հարցով։ Ի Վերջո, միջոցներ ձեռնարկեր հեղեղատարների խնդիրը լուծելու ուղղությամբ, որ ամեն անձրևից հետո քաղաքի փողոցներում չստեղծվեր աղետալի վիճակ։

Այլապես, իրենց իշխանության օրոք ամեն օր երկրում և մայրաքաղաքում ճգնաժամ է։ Անձրև կամ ձյուն է գալիս, ճգնաժամ է, իբրև իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ, քաոս է ստեղծվում փողոցներում։

Ամենուրեք տալիս են շինթույլտվություններ, հատում են ծառերը, չեն փակում աղբավայրերը՝ Երևանի օդի աղտոտվածության մեջ մեղադրելով Արգիշտի թագավորին։

Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել»,- գրել է Գառնիկ Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը