Արտաքին 7 ամիս առաջ - 18:40 12-04-2026

Միայն 3 երկրներ են գումար հատկացրել Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը ստացել է Գազայի համար խոստացված 17 միլիարդ դոլարի ընդամենը չնչին մասը, ինչը խոչընդոտում է Թրամփին առաջ տանել պաղեստինյան անկլավի ապագայի վերաբերյալ իր ծրագիրը։ Այս մասին հայտնում են Reuters-ի աղբյուրները:

Ծրագիրը նախատեսում է անկլավի մասշտաբային վերականգնում:

Խոստացված ֆինանսական միջոցները նախատեսված էին նաև Գազայի հատվածի կառավարման նորաստեղծ Ազգային կոմիտեի գործունեության ֆինանսավորման համար:

Ըստ աղբյուրի, միջոցներ հատկացնելու խոստում տված 10 երկրներից միայն 3 են՝ ԱՄԷ-ն, Մարոկոն և հենց ԱՄՆ-ն, գումար փոխանցել:

Նա հայտնել է, որ այս պահին հատկացվել է 1 միլիարդ դոլարից պակաս գումար: Ըստ նրա, Իրանի հետ պատերազմը «ազդել է ամեն ինչի վրա»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է