Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 15:35 10-04-2026

Իսրայելը խոչընդոտում է․ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ խաղաղությունն իրատեսական չէ

Մերի Հակոբյան

Լրագրող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ հնարավոր պայմանավորվածության վերաբերյալ լավատեսական հայտարարությունները պետք է դիտարկել ոչ թե որպես ռազմավարական, այլ հրապարակային քաղաքականության մաս։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Կարծում եմ՝ նախ Թրամփի հայտարարությունները պետք է դիտարկել որպես հրապարակային քաղաքականության մաս և հրապարակային խոսույթի մաս և ոչ թե ռազմավարական մոտեցում։

Մենք տևական ժամանակ տեսել ենք այս մոտեցումը, թե ինչպես են պարբերաբար փոխվում նրա տեսակետները, որոնք, կարծում եմ, ոչ թե պայմանավորված են այն հանգամանքով, որ նա չգիտի ինչ անել, այլ անհրաժեշտ է տվյալ պահին հրապարակային խոսույթը ձևակերպել այնպես, ինչպես ինքը ձևակերպում է»,– նշեց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ներկայումս իրատեսական չէ Իրանի և Արևմուտքի միջև համապարփակ համաձայնության հասնելը։

«Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ այս պահին իրատեսական չէ համապարփակ լուծում ակնկալել։ Նախ ժամանակն է քիչ, և երկրորդ՝ չափազանց կարևոր է Իսրայելի դերը, որովհետև հողի վրա հենց Իսրայելն է Իրանի դեմ գործողություններ նախաձեռնում։ Այս իմաստով նրա դերը որոշիչ է»,- նշեց նա։

Պողոսյանի խոսքով՝ գործընթացները ներկայում ավելի շատ տանում են ոչ թե լուծման, այլ լարվածության պահպանման։ Նա կարծիք հայտնեց, որ այստեղ միտում կա պահպանել կոնֆլիկտածին իրավիճակը, որ Իսրայելը հնարավորություն ստանա տարածաշրջանում ուժի ցուցադրում իրականացնել։

«Նույնիսկ վերջերս Նեթանյահուն հայտարարում էր, որ Իսրայելը գերտերություն է, իսկ գերտերություն լինելու համար անհրաժեշտ են պատերազմներ», ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով հնարավոր երաշխավոր երկրների հարցին՝ Պողոսյանը նշեց, որ գործընթացում ներգրավված են բազմաթիվ շահակիցներ։

«Պետք է դիտարկել այն կողմերին, որոնք ունեն շահագրգռվածություն այս հակամարտության մեջ, ինչպես նաև այն պետություններին, որոնք մտահոգություններ ունեն դրա ազդեցության հետ կապված։ Սա կարող է նաև վերածվել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների նոր ճգնաժամի»։

Պողոսյանը նաև ընդգծեց, որ կան ուժեր, որոնք շահագրգռված չեն բանակցությունների հաջողությամբ։

«Կան նաև կողմեր, որոնք շահագրգռված չեն բանակցությունների հաջողությամբ՝ Իսրայելի գլխավորությամբ։ Նման շրջանակներ կան նաև Միացյալ Նահանգների ներսում։ Մինչդեռ Իրանում ակնկալում են հակամարտության համապարփակ ավարտ, որը կներառի նաև Լիբանանի, Պաղեստինի, Գազայի և այլ ուղղություններով համաձայնություններ»։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը