Արտաքին 6 ամիս առաջ - 20:35 08-04-2026

Էրդողանը Թրամփին կոչ է արել չվիժեցնել Իրանի հետ ժամանակավոր հրադադարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ ողջունել է Իրանի հետ կնքված ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը և կոչ է արել այն արդյունավետորեն օգտագործել՝ կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու և այդ գործընթացի ցանկացած վիժեցում կանխելու համար:

Դրա մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի հաղորդակցության դեպարտամենտը:

«Ղեկավարները քննարկել են մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ նախօրեին երեկոյան Իրանի հետ հայտարարված հրադադարի համաձայնագիրը:
Գոհունակություն հայտնելով համաձայնագրի վերաբերյալ՝ մեր նախագահը նշել է, որ ամբողջ աշխարհի համար չափազանց դժվար և մարտահրավերներով լի 40 օրից հետո բացված երկշաբաթյա հնարավորությունների պատուհանը պետք է արդյունավետորեն օգտագործվի կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու և այդ գործընթացի ցանկացած վիժեցում կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել բարեկամական և եղբայրական երկրների, առաջին հերթին՝ Պակիստանի հետ համատեղ ձեռնարկվող հակամարտության կարգավորման ջանքերին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ