Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:23 14-10-2025

Ամերիկայի հայկական համագումարը Թրամփին կոչ է արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։

Հայտարարության մեջ նշվում է․

«Հայտարարելով Գազայում պատերազմի ավարտի և իսրայելցի պատանդների վերադարձի մասին, նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը հայտարարեց «ահաբեկչության և մահվան դարաշրջանի ավարտը և հավատքի, հույսի ու Աստծո դարաշրջանի սկիզբը»։

Ավելի լայն տարածաշրջանում խաղաղության ամրապնդման այս պատմական զարգացումից բացի, նախագահ Թրամփը նաև իր ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վրա: Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման և օգոստոսի 8-ին Սպիտակ տանը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ նա խոստացավ պատանդների ազատ արձակման հարցը բարձրացնել Ադրբեջանի նախագահի հետ:

Մենք կոչ ենք անում նախագահ Թրամփին ապահովել Բաքվում գտնվող հայ քրիստոնյա պատանդների անհապաղ ազատ արձակումը:

Իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ պատանդները անարդարացիորեն պահվում են Բաքվում»,- հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը