Մամուլ 6 ամիս առաջ - 08:22 08-04-2026

Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը։

Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել` տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են Օշականցի Գեւորիկը եւ մեկ այլ օրենքով գող՝ Սամվել Հասանյանը՝ «Մանգո» մականվամբ։

Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Արագածոտնի մարզի դատարանն այս եւ ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար եւ ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Դատարանը գտել է՝ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան։

Ամենից շատ դիտված

23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է