Արտաքին 4 ամիս առաջ - 22:09 06-04-2026

Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ․

«Միջազգային լայնածավալ ճգնաժամը, որը առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական և անպատճառ ագրեսիայի պատճառով, օրեցօր խորանում և ծանրանում է։

Թիրախում հայտնվում են ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներառյալ՝ միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԵ-ի երաշխիքների տակ։

Մեծ մտահոգություն են առաջացնում «Բուշեր» միջուկային կայանի նկատմամբ բազմապատկվող անտրամաբանական հարձակումները, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։
Զինված հակամարտությունը արդեն խլել է հազարավոր անմեղ մարդկանց, կանանց և երեխաների կյանքը, պատճառել խաղաղ բնակչության տառապանք։ Ոչնչացվում են դպրոցներ, հիվանդանոցներ և համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտներ։

Գործողությունները հսկայական վնաս են հասցրել գլոբալ էներգետիկ և սննդի անվտանգության ապահովմանը։ Խափանվել են կարևոր լոգիստիկ ուղիները՝ հանցավոր ամերիկա-իսրայելական արկածախնդրության հետևանքով։

Ստեղծված իրավիճակը, որը հետևանք է Վաշինգտոնի և Թել-Ավիվի անօրինական և անպատասխանատու գործողությունների, արագորեն վատթարանում է և սպառնում է դուրս գալ վերահսկողությունից։
Մյուս կողմից՝ կրկին հրատապ կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։

Հաջողությամբ ենք նշում մի շարք երկրների ջանքերը, ներառյալ՝ Պակիստան, Թուրքիա, Չինաստան, Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածության թուլացման և երկխոսություն սկսելու նպատակով՝ տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն նորմալացման համար։

Ուշադրության ենք հրավիրում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը, որտեղ կոչ է արվել ԱՄՆ-ին և Իսրայելին դադարեցնել պատերազմը, որը պատճառում է ահռելի մարդկային տառապանքի և սարսափելի տնտեսական հետևանքների, և Իրանին՝ դադարեցնել հարևանների դեմ սկսված հարձակումները։

Քաղաքական-դիվանագիտական լուծման հնարավորությունները դեռ պահպանվում են։ Կողմերը պետք է հրաժարվեն սպառնալիքների լեզվից, անթույլատրելի վիրավորանքներից և ալտիմատումներից, խուսափեն գործողություններից, որոնք կարող են ողջ տարածաշրջանը վերածել քաոսի։

Կարևոր է, որպեսզի չվնասվեն բանակցությունների համար պահպանվող հնարավորությունները՝ քաղաքական-դիվանագիտական լուծում գտնելու նպատակով։ Մեծապես կոչ ենք անում հաշվի առնել այս հանգամանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում։

Պատասխանատու անդամ երկրները պարտավոր են կանխել, որպեսզի սա չվերածվի համաշխարհային պատերազմի։

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է իր միջազգային գործընկերների հետ միասին անել հնարավորը»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»