Ներքին 6 ամիս առաջ - 18:47 06-04-2026

Սոցիալական հարթակների գրառումների միջոցով չէ, որ ՄԻՊ-ը սկսում է բողոքի քննարկման ընթացակարգեր. ՄԻՊ-ը՝ Դավիթ Մինասյանի գործի մասին

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին օրերին մի շարք օգտարարեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը:

Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության առնչությամբ:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել փոստի, Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով:

Ուստի, սոցիալական հարթակներում կատարված գրառումների միջոցով չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը սկսում է բողոքի քննարկման ընթացակարգեր:

Տեղեկացնում ենք, որ Դավիթ Մինասյանի իրավունքներին առնչվող հարցի ուսումնասիրությունը սկսվել է ոչ թե որևէ դիմումի, այլ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում՝ հարցի ուսումնասիրությունն ու վերջինիս առնչությամբ լիազորությունների գործադրումը սկսվել են միջադեպից հետո անհապաղ:

ՀՀ ՄԻՊ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը