Մամուլ 4 ամիս առաջ - 08:32 09-06-2026

Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին կայացան ԱԺ հերթական ընտրություններ: Արդեն իսկ հայտնի են նախնական արդյունքները: Հասկանալի է, որ ընտրություններին կհետևեն որոշակի գործընթացներ: Այդուամենայնիվ, տեսնենք, թե ինչ ընթացակարգ է սահմանված օրենսդրությամբ հետագա օրերի համար:

Եվ այսպես, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էր ներկայացվել կա՛մ երեկ մինչև ժամը 18.00-ն (ԲՀԿ-ն արդեն իսկ մի շարք խայտառակ փաստեր ունի ու վերահաշվարկ է պահանջել, և, հաշվի առնելով քվեների տվյալների մուտքագրման և, ընդհանրապես, ընտրությունների արդարության հետ կապված շատ մեծ կասկածները՝ ամենայն հավանականությամբ, կարող են լինել բազմաթիվ դիմումներ), կա՛մ այսօր՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Նույնը վերաբերում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումին: Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սահմանված ժամկետից՝ հունիսի 14-ից առնվազն 2 օր առաջ (12 հունիսի) մինչև ժամը 18.00-ն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են այսօր ժամը 14:00-ից և ավարտվելու են հունիսի 12-ին ժամը 14:00-ին:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է, ընտրության արդյունքներն ամփոփվում և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է հունիսի 14-ին:

Ի վերջո, հունիսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողով ընտրվելու կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին: Ինչ վերաբերում է նորընտիր ԱԺ առաջին նիստին, ապա օրենսդրությամբ այն պետք է լինի օգոստոսի 2-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը