Ներքին 6 ամիս առաջ - 14:09 06-04-2026

Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

«Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաեւ՝ տնտեսական: Պետությունների համար կարեւոր ցուցիչ է, թե ինչպես ես աշխատում արտաքին ներդրողի հետ: Ներդրումային խոշոր շրջանակները մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացներում:

Հետեւաբար, երբ պետությունը կարողանում է նրանց հետ աշխատել, նրանց առաջարկել գրավիչ միջավայր, դրանով նաեւ ձեւավորում է քաղաքական կապերի հեռանկար ու հնարավորություններ:

Իհարկե այդ ամենը պետք է լինի փոխշահավետության տրամաբանությամբ, բայց առանց այդ բաղադրիչի չի կարող լինել պետական անվտանգության համապարփակ քաղաքականություն:

Իսկ Հայաստանում այս տարիներին վարվել ու վարվում է հակառակը: Ըստ էության իրապես արտաքին ներդրումայյին ոչ մի խոշոր ծրագիր, եւ դրա փոխարեն Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի հանդեպ ագրեսիվ ներքաղաքական կոնյուկտուրային քաղաքականություն: Իսկ օտարերկրյա ներդրողները իրավիճակը չեն գնահատում «քաղաքական ճաշակով»: Երբ նրանք օրինակ տեսնում են, որ քաղաքական կոնյուկտուրայից ելելով կարող է թիրախավորվել խոշորագույն ներդրողներից մեկը, նրանք հասկանում են, որ վաղը կոնյուկտուրան կարող է թակել ցանկացածի դուռ:

Հետեւաբար, գերադասում են այդ իմաստով գործ բռնել նույնիսկ գուցե ոչ ժողովրդավար, բայց կանխատեսելի համակարգերի հետ, որտեղ գիտեն պետական քաղաքականության համատեքստում արտաքին ներդրողների հետ կապերի կարեւորությունը: Ցավոք, այդ գիտակցումն ունեցողների շարքում է նաեւ մեր հակառակորդը՝ Ալիեւը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում