Ներքին 6 ամիս առաջ - 11:23 06-04-2026

Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք և մեր մտահոգությունն ենք հայտնում Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Դավիթ Մինասյանը 18 տարեկան է, դեռևս դպրոցական։

Ծնողի ու փաստաբանների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նա ունի առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի։

Նման պայմաններում կալանավորումը նրա նկատմամբ ընտրվել և կիրառվում է կամայականորեն՝ առանց բավարար հիմնավորման և համաչափության սկզբունքի պահպանման` որպես պատիժ, ինչպես նաև վախի մթնոլորտ տարածելով հասարակության շրջանում։

Ավելին, անազատության մեջ գտնվելու երկու օրվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, Դավիթը կորցրել է գիտակցությունը, ունեցել շնչահեղձություն։ Ներկայումս գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Հաշվի առնելով վերոգրյալը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պարտավորությունները, այդ թվում՝ ազատության իրավունքի և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման հրամայականը, ինչպես նաև կրթության իրավունքի պատշաճ ապահովման անհրաժեշտությունը՝ պահանջում ենք.

ՀՀ գլխավոր դատախազից՝
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը։

ՀՀ քննչական կոմիտեից և դատախազությունից՝

-իրականացնել Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի անկախ, անաչառ քննություն՝ երաշխավորելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, ինչպես նաև

-իրականացնել միջադեպի բազմակողմանի քննություն՝ պարզելով միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Դավիթ Մինասյանի ենթադրյալ արարքին նախորդող հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև քրեաիրավական գնահատական տալով վարչապետ Փաշինյանի անվտանգությունն ապահովող ՊՊԾ ծառայողի կողմից Դավիթ Մինասյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության դրվագին,

Հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանցից՝ ձեռնպահ մնալ Դավիթ Մինասյանի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորական և արժանապատվությունը ոտնահարող հանրային խոսքից։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Արդարության նոր մշակույթ ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
Հանրային լրագրության ակումբ
«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
Դիգնիթի ՀԿ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը