Ներքին 5 տարի առաջ - 10:40 02-02-2021

ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ (ՊԱՏՐՈՆ ԴԱՎԻԹ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

«Սիրելի հայրենակիցներ,

ՀՀ ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակած տեսահաղորդագրությամբ քրեական գործով ինձ մեղսագրվում է ծանր հանցագործություն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել քրեական գործին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնց լուսաբանումը կբացահայտեր քրեական գործ հարուցելու և ինձ մեղադրանք ներկայացնելու իրական շարժառիթները։

Այնուամենայնիվ, դուրս չգալով նախաքննության մարմնի հայտարարությամբ բացահայտված տեղեկատվության շրջանակներից, ի շարս դրանում բերվող մեղադրանքների, սույն հայտարարությամբ կանդրադառնանք դրանից էական համարվող առնվազն մեկ հանգամանքի, որը կարծում եմ իրականացվել է այն նպատակով, որ հանրության շրջանում առաջացնի ավելի մեծ մտահոգություն և ապահովի հուզական հոգեվիճակ։

Ըստ հաղորդագրության՝ մեր ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարված ապրանքը ի հակառակ պայմանագրով նախատեսված պայմանների եղել է 1977 թ.-ի արտադրության։ Գտնում ենք, որ նմանատիպ պնդումը կարող է ունենալ երկու պատճառ։ Կամ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ և գործում առկա տվյալների վերլուծությամբ չի տվել ճիշտ գնահատական /իրականում 1977 թ.-ը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը/ կամ փորձ է արվել իրականությունն ակնհայտ խեղաթյուրելու միջոցով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։ Հայտնում ենք, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։

​Ինչպես նշեցինք նախաքննության այս փուլում զերծ կմնանք քրեական գործի անհիմն լինելու վերաբերյալ այլ մանրամասները հրապարակային ներկայացնելուց և դրանց կանդրադառնանք՝ ինձ կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից քննելուց հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում